s.

wine;
զգինեօք անկանել, ընդ գինիս մտանել, ի գինւոջ լինել, to be merry with wine, to drink, to get drunk;
թափել զ—, սթափել ի գինւոյ, to sleep one's self sober;
զուարթացուցանել ի գինւոյ, to make tipsy, to fuddle;
պարզել զ—, to clear the wine.

s.

յորմէ վր. զվինօ. յն. ինօս. լտ. վինում. οἷνος vinum Բեր որթոյ կամ այգւոյ. արիւն խաղողոյ. քաղցու կամ խազմուզ ինքնին եռացեալ. դնի եւ փոխանակ Գինարբութեան կամ արբեցութեան.

Ոչինչ է այլ գինի, բայց միայն ջուր յայգւոյ որակացեալ. (Նիւս. բն. ՟Ա։ ուստի եւ Լմբ. ատ.։)

Արբ ի գինւոյն, եւ արբեցաւ։ Սթափեցաւ ի գինւոյ անտի։ Որպէս հզօր՝ զի թափէ զգինի (այսինքն սթափեցի)։ Գինւով (կամ գինեաւ) անօրէնութեան արբենեն։ Զուարթասցի սիրտն ի գինւոյ.եւ այլն։

Սուղ ինչ քացախ զբովանդակ հնձանս գինեաց ապականէ. (Եփր. աւետար.։)

Ո՛չ վարիչք, եւ ո՛չ դատաւորք, ներգործօղք ելով, գինի ամենեւին ճաշակել. (Պղատ. օրին. ՟Բ։)

Ոճով ասի.

Եւ ինքն ի գինւոջ էր. (յն. արբեալ, կամ ըմպօղ)։ Ընդ գինի մտեալ էր, եւ արբեալ. (յն. արբեալ եւ արբեցեալ էր). (՟Գ. Թագ. ՟Ի. 12. 13։)

Իբրեւ ընդ գինիս եմուտ բաղտասար. (Դան. ՟Ե. 2. յն. ի ճաշակ գինւոյ։)

Իբրեւ ընդ գինիս մտին, հրաման ետ թագաւորն. (Ագաթ.։)

Ոչ արժան է նմա զգինեօք անկանել. (Մծբ. ՟Զ։)

Համարեցաւ զնա եթէ գինի կալաւ զխելս նորա. (Եփր. թագ.։)

• (-նւոյ, ւով, եաւ, ւոց, եաց, եօք) «գինի» ՍԳր. Ագաթ. Եփր. թգ. Մծբ. ածանց-ման մէջ մտնում է սովորաբար գինե-ձևով. ինչ. գինեակ Սեբեր. Ոսկ. ա. տիմ., գինեզէն Գ. մակ. ե. 1, 5. Ոսկ. մ. բ. 23, գինեհարիլ «հարբիլ» Ես. ժզ. 12, գինեմոլ Եզեկ. իգ. 41. Տիտ. բ. 3. Ոսկ. մ. բ. 23, գինեսէր Ա. տիմ. գ. 8, սակայն կայ նաև գին-ձևով. ինչ. գին-ըմպելիք Ոսկ. մ. բ. 23, գինըմպուք Ոսկ. մ. բ. 23, գինարբուք «խնջոյք» ՍԳր. գինաւէտ Ես. լզ. 17. նոր բառեր են՝ գինեպան, գինե-տուն, գինեգործ, գինեգործութիւն, գինեգոր-ծական, գինեվաճառութիւն ևն։

• = Բնիկ հայ բառ. ծագում է նախաւոր գէ-նի ձևից, որի մայրն է հնխ. voinio-սրա հետ հմմտ. լն. οϊνος «գինի» (

• Առաջին ուղիղ համեմատութիւնները տուաւ Klaproth, Asia polygl. 106։ ՆՀԲ համեմատում է վրաց. ղվինո, յն. οἰνος, լտ. vinum ձևերի հետ։ Peterm 25 դը-նում է լտ. vinum, յն. οίνος, եբր. [hebrew word] уain և արաբ. vain։ -Windisch. 7 յոյն և լտ. ձևերի հետ։ Այսպէս նաև միւսները։ Տէրոյենց պատուելի, Երևակ, 1857, էջ 194-5 Ուայզմէն անգլիացի հեղինակի «Պատմութիւն գիտութեան լե-զուաց» գրքի թարգմանութեան մէջ, ուր ասուած է, թէ գինեգործութիւնը նախնա-պէս վերաբերում էր սեմականներին և սրանց ձեռքով արևելքից արևմուտք է տարածուած, աւելացնում է այս ծանօ-թութիւնը թէ «խաղողի մշակութիւնը ըստ Ս. Գրոց սկսած է Հայաստանի մէջ, յԱ-կոռի, Նոյի ձեռքով. նախալեզուեան բա-ռը գինին է. ասկէ փոխ առին հրեայց, և

• ասոնցմէ ալ տարածուեացաւ Եւրոպա»։ Lag. Arm. Stud. § 484 և էջ 170 չէ ըն-դունած յն. և լտ. բառերի համեմատու-թիւնը։ Դինի բառը կովկասեանների հետ են համեմատել Tomaschek, Deutsche Litteraturz. 1883, էջ 1254, Bugge, KZ, 32, 83, Jensen, Hitt. u. Armen. 100, 130, 210 և ZDMG, 48 (1894), էջ 465։ Վերջինը, ինչպէս և Meillet և ուրիշ-ներ, կովկասեան ձևերը համարում են հայերէնից փոխառեալ։ Հիւնք. յն. ϰαινός «նոր» բառից։ Գինի բառի վրայ մի զարմանալի կարծիք յայտնեց Յ. Արշէզ, ՀԱ, 1896, 267-270, որի համեմատ գի-նի բառը ծագում է գի ծառի անունից այս էլ ակկադերէն gi «եղևնի կամ ար-մաւենի և կամ որթ?» բառից. -նի՝ ծառ նշանակող -ենի մասնիկն է։ Գիհի ծա-ռից պատրաստում էին մի տեսակ օղի, որ յետոյ փոխանակուեց խաղողի գի-նիով. առաջինի անունը սակայն դրուեց ու պահուեց երկրորդի վրայ։ Այս յո-դուածի առթիւ մի երկար բանավէճ Յ. Արշէզի և Հ. Գ. Մէնէվիշեանի միջև՝ տե՛ս ՀԱ., 1896, 289-292. Բարմ. 1897 49-54 և 1899, 104 = ՀԱ, 1899, 83։ Bugge, Lyk. Stud. 1, 13 հայ բառը գտնում է Փոքր Ասիոյ Oινοανδα քաղաքի անուան մէջ։ Մառ, O полож. aбхaз. էջ 41 հլ. գինի, վրաց. ղվինի, ափխազ. aγ︎ ևն համարում է բնիկ յաբեթական բառ, որի մնացորդն է այգի, ուր այ տեղական մասնիկ է։

• ԳՒՌ.-Ննխ. Պլ. Տփ. գինի, Ալշ. Ախց. Ասլ. Երև. Խրբ. Կր. Հճ. Մշ. Ջղ. Սեբ. Սչ. գ'ինի, Ագլ. գ.ի՛նի, Ռ. Տիգ. քինի, Հմշ. Ղրբ. Շմ. կի-նի, Մրղ. Սլմ. Վն. կ'ինի, Զթ. գ'ինէ, Մկ. կ'ի. նը, Ոզմ. գ'էնէ։ Նոր բառեր են՝ գինազոխ, գինախում, գինակ, գինահոտ, գինաման, գի-նաջուր, գինարբ, գիներբուկ, գինուկ, գինով, գինովնալ ևն։

• ՓՈԽ.-Վրաց. ղվինի, ղվինո, ղւնո, մինգր. ղվինի, լազ. ղուինի, ղինի, ինգիլ. ղիւնէյ, սվան. գվինէյ, ղվինալ. հմմտ. նաև թուշ. վե, վէն, ուտ. ֆի (սեռ. ֆինէի), ափխազ. agr'y» բոլորն էլ «գինի»։

Warning, for now, these are the entries' title sharing the same character string regardless of its position, not the entries sharing the same root.

Mots dérivés

Ջրագինի, նւոյ

Վիրգինիա, այ

Voir tout